News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2030 թվականը 700 մլն մարդ կարող է փախստական դառնալ խմելու ջրի անբավարարության պատճառով։ Այսպիսին է «Եկեք պահպանենք ջրի ամեն կաթիլը» զեկույցի եզրակացությունը։

Զեկույցը պատրաստել են 11 երկրների ղեկավարներից եւ հատուկ խորհրդականներից կազմված խմբի կողմից եւ փոխանցվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։

Զեկույցը գնահատել է աշխարհում խմելու ջրի պաշարները։ Նշվում է, որ ջրի անվերահսկելի կիրառումը, պաշարների անբավարար կառավարումն ու ենթակառուցվածքների բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ միլիոնավոր մարդիկ ջրի կարիք ունենան։

Արդեն այսօր մոլորակի բնակչության 40 տոկոսը տառապում է խմելու ջրի դեֆիցիտիվ, իսկ 2030 թվականին մոտ 700 մլն մարդ կարող է փախստական դառնալ։ Այսօր մոլորակի 2 մլրդ բնակիչներ աղտոտված ջուր են խմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ