News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հստակ պատկերացնում ենք ինչպես պետք է անենք, որպեսզի քաղաքացին ավելի վստահ լինի, որ ինքն օգտվում է ավելի անվտանգ սննդից: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» համաժողովի բացմանը նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է, որ 2018 թվականին սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը կրում է «Դարձնենք թվային շուկան ավելի ազնիվ» խորագիրը, որը համապատասխանում է մեր երկրում ձեւավորվող թվային օրակարգին: «Կարծում եմ, որ ժամանակակից կառավարման գործում թվայնացումը բոլոր ոլորտներին վերաբերող ամենաակտուալ թեմաներից է: Յուրաքանչյուր հանրապետական գործադիր մարմին ըստ ոլորտի պետք է կարեւորի թվային գործիքների ներդրումը՝ հաշվի առնելով դրանց մի շարք առավելությունները: Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում եւս անհրաժեշտ է առաջադրել թվային լուծումներ: Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում կարեւորովում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնած միջոցառումները, ինչպես, օրինակ, պարտադիր սպանդանոցային մորթին անցումը, ռիսկերի գնահատման մոդելի ներդրմանն ուղղված աշխատանքները, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագրի մշակումը եւ այլն», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ նման միջոցառումների նպատակն է ամրապնդել պետական, հանրային եւ մասնավոր հատվածի պատասխանատվությունը սննդամթերքի անվտանգության եւ որակի վերահսկողության հարցերում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ակնհայտ է, որ առանց միմյանց հետ համագործակցելու, խնդիրների մասին բարձրաձայնելու, երբեմն նաեւ քննադատելու հնարավոր չէ հարցերին լուծում տալ: «Սպառողի պաշտպանությունն առաջին հերթին իրազեկվածությունն է սեփական իրավունքների մասին, եւ այս առումով մեծ է հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների դերակատարությունն ու ակտիվությունը: Այդ տեսանկյունից սպառողների իրավունքների պաշտպանության շաբաթվա շրջանակներում իրականացվող գործողություններն ամբողջությամբ ուղղված են հենց այդ նպատակի իրագործմանը: Վստահ եմ, որ այսօրվա միջոցառումն «Անվտանգ սնունդ, թվային լուծումներ» կարգախոսին համապատասխան կներկայացվեն սննդի անվտանգության ոլորտի թվայնացմանն ուղղված առաջարկություններ եւ գործուն լուծումներ», - ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը կարեւորել է վերջին շրջանում  սննդի անվտանգության ոլորտում իրականացված աշխատանքները: «Հստակ հասկանում ենք ուր պետք է գնանք եւ ինչպես պետք է անենք, որպեսզի մեր քաղաքացին օր օրի վրա ավելի վստահ լինի, որ ինքն օգտվում է ավելի անվտանգ սննդից: Այստեղ, իհարկե, չափազանց կարեւոր է, որպեսզի մեր սպառողն իր իրավունքների մասին իրազեկված լինի եւ ունենա ակտիվ դիրքորոշում», - նշել է գործադիրի ղեկավարը:            

Համաժողովին մասնակցել են նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ