News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուրախալի է նոր ավիաընկերությունների մուտքը հայկական շուկա շարունակվում է: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ անդրադառնալով հայկական շուկա ռուսական Red Wings ավիաընկերության մուտքին:

Նրա խոսքով, ռուսական շուկան մեզանում շատ պահանջված է, կա աշխատելու տեղ:

«Այստեղ մենաշնորհի մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է ու ճիշտ չէ: Մենք ունենք շատ տնտեսվարողներ, միայն Մոսկվայի ուղղությամբ սեզոնայնությունից ելնելով, ունենում ենք օրական մինչեւ 15 չվերթ: Իսկ սա նոր ավիաընկերություն է, որն ամենօրյա ռեժիմով թռիչքներ է իրականացնելւ դեպի Մոսկվա, ինչը եւս դրական կանդրադառնա մրցակցության վրա»,-ասաց Ավետիսյանը:

Նա չհամաձայնեց, որ դեպի Ռուսաստան տոմսերը բավական թանկ են. «Տնտեսագիտության բազային կանոններն ասում են, որ ավելացող մրցակցությունը դրականորեն է ազդում գների վրա, իսկ ամռանը ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, տոմսերը թանկանում են»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ռուսական Red Wings ավիաընկերությունը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Երևան- Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Չվերթների մեկնարկը կտրվի մարտի 18-ին, որոնք մինչև ապրիլի 2-ը կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, իսկ ապրիլի 3-ից չվերթները կիրականացվեն շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ