News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի քաղաքացիներին արգելել են պաշտոնատար անձանց քննադատել, հայտնում է The Straits Times-ը:

Կառավարության ընդունած օրենքը թույլ է տալիս ճնշում գործադրել բոլորի վրա, ովքեր «անհարգալից վերաբերմունք են դրսեւորում խորհրդարանի կամ դրա անդամների նկատմամբ»: Օրենքը խախտողներին բանտարկություն է սպառնում: Միեւնույն ժամանակ, չի հստակեցվել, թե նրանք կոնկրետ ինչ ժամկետով կարող են պատժվել:

«Օրենքն ինչպե՞ս է պարզելու անհարգալից վերաբերմունքի դրսեւորումը: Սա ոչ ոք չի պարզաբանում, եւ սա կարող է մեկնաբանվել ինչպես համար գտնեն, եթե պետք լինի լռել ստիպել նրանց, ովքեր կառավարությանը քննադատաբար են վերաբերվում»,- ասել է Ինդոնեզիայի խորհրդարանում դիտորդական բաժնի անդամներից Սեբաստյան Սալանգը:

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ավելի վաղ հրաժարվել էր փաստաթուղթը ստորագրել: Սակայն դա չի ազդել օրենքի ընդունման վրա, քանի որ պետության ղեկավարը վետոյի իրավունք չունի:

Հիմա օրենքը կարող է չեղյալ համարել միայն Սահմանադրական դատարանը: Դատարանի ներկայացուցիչը հայտնել է, որ արդեն մի քանի խնդրագիր են ստացել խորհրդարանի որոշումը հետ կանչելու մասին, սակայն դրանց քննարկումը կարող է ամիսներ տեւել: Փաստաթղթի համաձայն՝ բանտարկություն է սպառնում նաեւ նրանց, ովքեր մարտի 15-ին դատարանի շենքի մոտ հանդես են եկել օրենքը չեղյալ համարելու օգտին:

Ինդոնեզիան Հնդկաստանից եւ ԱՄՆ-ից հետո աշխարհում երրորդ խոշորագույն ժողովրդավարությունն է, նշում է պարբերականը: Քաղաքական գործիչների մասին բացասական արձագանքների անթույլատրելիության մասին օրենքը երկրի խորրդարանն ընդունել էր փետրվարին, սակայն պաշտոնապես ուժի մեջ է մտել միայն հիմա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ