News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայտնի լեհ դիրիժոր Էնթընի Վիթը մարտի 16-ին Արամ Խաչատրյանի անվան Հայպետֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տեղի ունենալիք համերգի ժամանակ առաջին անգամ կղեկավարի Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:    

Նրա խոսքով՝ իրենք փորձերը սկսել են դեռեւս երկուշաբթիից: «Մենք արդեն 4 փորձ ենք արել: Այո, ես անչափ ուրախ եմ: Նրանք հոյակապ են աշխաում, եւ ես համոզված եմ, որ դա հրաշալի համերգ կլինի»,- ասել է հռչակավոր դիրիժորը:

Դրանից զատ, նա նշել է, որ ծրագիրն անձամբ է կազմել, սակայն վերջնարդյունքում համաձայնությունը տնօրինությունն է տվել: Ինչպես խոստովանել է Վիթը, ինքը նախապես կարծում էր, թե Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այնքան էլ հաճախ չի կատարել Բուկներին, եւ դա կարող էր որոշակի դժվարություններ առաջացնել:

Նշենք, որ Էնթընի Վիթը հանդես է եկել ամենահայտնի նվագախմբերի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ