News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լիբանանը մտադիր Իսրայելի հետ հարավային սահմանով մեծացնել իր ռազմական ներկայությունը, հայտարարել է վարչապետ Սաադ Հարիրին Հռոմում կայացած հանդիպմանը, որտեղ նա ֆինանսական աջակցություն է փնտրում զինված ուժերի համար: Հանդիպմանը մասնակցում են շուրջ 40 երկրներ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Ակնկալվում է, որ ներդրումների ընդհանուր գումարը կհրապարակվի ավելի ուշ, հաղորդում է Reuters-ը:

«Մենք ավելի շատ զորքեր կուղարկենք հարավ, եւ մենք շեշտում ենք եւս մեկ գունդ տեղակայելու մեր մտադրությունը», - ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելը «շարունակում է մնալ Լիբանանի համար հիմնական վտանգ»:

 «Թեեւ մենք մտածում ենք ռազմական գործողությունների դադարեցման վիճակից մշտական զինադադարի ռեժիմին անցնելու մասին, Իսրայելը շարունակում է սահմանային գոտում, կապույտ գծի երկայնքով պատեր կառուցելու մտադրություն ունենալ», - ասաց Հարիրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ