Հունաստանի վճռաբեկ դատարանը Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող եւ Հունաստան անցած 8 զինվորականների գործով վճիռ է հրապարակել։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Հունաստանի վճռաբեկ դատարանի անդամները միաձայն որոշել են մերժել Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող 8 զինվորականներին Թուրքիային հանձնելու Անկարայի պահանջը։
Նշենք, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո 8 զինվորականներ ուղղաթիռով անցել են Հունաստան եւ հանձնվել հունական իշխանություններին։