News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանն Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանին:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով գործընկերներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել շարունակական գործակցության համար եւ ներկայացրել այն ձեռքբերումները, որոնք ձեւավորվել են Արցախի ՏՏ ոլորտում։

Ամալյա Եղոյանը նշել է, որ նախարարության կողմից կա նախաձեռնություն՝ հզորացնել, զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն Արցախում, Հայաստանի փորձը բերել Արցախ, կրթություն - բիզնես կապի շնորհիվ նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, հնարավորությունների ուղղորդմանը դեպի Արցախ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է, որ եթե 2-3 տարի առաջ Արցախում շատ քչերն էին հավատում, որ տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են դառնալ իրականություն, ապա այսօր արդեն կարող են փաստել, որ առաջին քայլերը շատ հաջող են:

Այցի ընթացքում նախատեսվում է փոխնախարարի այցը նաեւ Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ նա հանդիպումներ կունենա ոլորտի մասնագետների հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ