News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 17-ին, Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ, ազատամարտիկ Հրայր Թոփչյանը։ Նա հայտարարեց, որ իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում կեղծ ապացույցներ են ձեռք բերվել։

«Փաստորեն մենք գործ ուննենք կեղծ ապացույցների ձեռք բերման փորձի հետ եւ ասեմ, որ դա միակ դեպքը չի։ Քննություն իրականացնող մարմինը հիմնականում առաջնորդվել է նման սկզբունքներով։ Առաջին հարցաքննության ժամանակ ես քննիչներին հայտնել եմ, որ բացի այս խմբից իմ տրամադրության տակ են այլ անձնավորություններ եւս: Առաջին հայացքից իմ ասածի մեջ արտառոց բան չկար, սակայն  արտառոց էր քննիչների պահվածքը, որ փոխանակ զբաղվեին Արտաշին եւ Ռուբիկին հայտնաբերելով, ոչ մի գործողություն չկատարեցին, որն անհասկանալի է։ Կխնդրեմ ուշադրություն դարձնել իմ ցուցմունքների այդ հատվածին: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Մովսիսյան Արթուրի հանդեպ նման գործողություն իրականացվել է, Ռուսաստանից բերել, դատել են, իսկ էդ մարդկանց հանդեպ ոչ մի գործողություն չի եղել»,-հայտարարեց Թոփչյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե դա ինքնագործունեության արդյունք է:

«Մեղադրական կողմի մասին ես հայտնում եմ կարեւոր տեղեկություններ, սակայն քննիչները դրանով չեն զբաղվում։ Իմ կարծիքով այդ մարդիկ մտցրել են այս սցենարի մեջ, որպեսզի իմ կերպարը դարձնեն ավելի տպավորիչ, որ ես մի խումբ չեմ կառավարել, մեկ այլ խումբ էլ եմ կառավարել։ Սակայն եթե նրանք իմ մարդիկ լինեին կիմանայի չէ՝ ուր են, ինչ հասցեներում են ապրում։ Դա իր բնույթով կեղծ ապացույց է եւ անընդունելի է ասել՝ չեն հայտնաբերվել։

Չի իրականացվել որեւէ մի գործողություն էդ լուրջ հանցավոր մտադրությունները կանխարգելելու եւ դա միայն մեկ բացատրություն ունի, որ նման բան իրականում չի նախապատրաստվել։ Այսինքն այս բոլոր գործողությունները կեղծ, իմիտացիոն է եղել որպեսզի այս պրոցեսն առաջանա»,-ընդգծեց ամբաստանյալը:

Նա վստահություն հայտնեց, որ այս պրոցեսն իր բնույթով ընդդգծված քաղաքական է, այն նախապես պլանավորված կազմակերպված գործողությունների մի շղթա է։

«Դատավարության ընթացքը ավելի վառ կերպով դա ապացուցեց։ Իմ փաստաբանը իր ելույթում հանգամանալից կերպով ցույց տվեց եւ հիմնավորեց, որ ինքնաձիգների հետ կապված ընթացակարգերը իրականացվել են օրենքի կոպտագույն խախտումներով: Մենք այս երկրի համար սպառնալիք ենք, եւ մեզ հետ վարվում են ինչպես պոռնիկ կնոջ հետ: Եթե սա կազմակերպված չլիներ, ինձ ձերբակալելուց անմիջապես 2 ժամ հետո այդ ինքնաձիգները փորձաքննության չէին ուղարկվի եւ փորձաքննությունը այդ ձեւով չէր իրականացվի։ Սա մեղմ ասված արհեստական գործ է, քննիչները ավարտելով քննությունը մեզ բոլորիս ներկայացրեցին մեղադրանք, իրենք լավ գիտեն թե ինչ են արել եւ հասկացել են, որ բացի այդ մեղադրանքից, որ դատարանում ավելի հեշտ է հիմնավորել , ուրիշ այլ մեղադրանք չե ներկայացնել, որը կբերեր աբսուրդի»,-հայտարարեց նա:

Հրայր Թոփչյանը նկատեց, որ այս սցենարի մեջ իր դերը կարեւոր է, քանի որ իրեն համարում են կապող օղակ. «Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ համակարգողը փոստատար չէ, այլ բավական պատասխանատու անձ է։  Սակայն ես նույնիսկ չգիտեի, թե որտեղ պետք է ենթադրյալ գործողությունն անեի։ Ես համակարգող չեմ եղել եւ ոչ մի բան չեմ կազմակերպել»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ մեղադրող-դատախազը Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի...
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան
Կո՛չ ենք անում ձեզ, հարգելի՜ հայրենակիցներ, անկախ ձեր համոզմունքներից, քաղաքական նախասիրություններից, սոցիալական կարգավիճակից, միանալ…
Ամենաշատ