News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Թուրքական ավիացիան ու հրետանին հարվածներ են հասցնում «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական մարտիկների դիրքերին Աֆրին վարչական կենտրոնում, որը Հալեպից 65 կմ հեռավորության վրա է գտնվում։ ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ մեկ օրվա ընթացքում քաղաքում զոհվել է 46 մարդ, այդ թվում 16 երեխա ու 14 կին։

Քրդերը հայտնել են, որ գնդակոծվել է «Ավրին» հիվանդանոցը քաղաքի կենտրոնում։

«Հիվանդանոցը անմիջական հարվածների է ենթարկվել։ Ռմբակոծություններից տուժում են հիվանդանոցում գտնվող հիվանդները»,- պատմել է բուժհաստատության ղեկավարը։ Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական խորհրդի տեղեկություններով՝ տուժածներից երկուսը կանայք են։ Աֆրինում ու արվարձաններում ռմբակոծություններից զոհվել է 46 մարդ։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտնել է «Ձիթենի ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որը Աֆրինում քրդերի խմբավորումների դեմ է։ Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է։

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ (ֆոտո) 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում հրաժարվել են ՄԻԵԴ վճռի հիման վրա ազատ արձակել քրդամետ կուսակցության առաջնորդին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այդ վճիռը ոչ մի ուժ չունի իր երկրի համար՝ մեղադրելով ՄԻԵԴ-ին ահաբեկչությանը աջակցելու մեջ․․․
Էրդողանը հայտնել է, որ չեն ենթարկվելու քուրդ գործչին ազատ արձակելու ՄԻԵԴ–ի որոշմանը
ՄԻԵԴ–ը որոշում է ընդունել, որով պարտադրել է Թուրքիային ազատ արձակել «Ժողովուրդների դեոկրատական» կուսակցության...
Քուրդ զինյալների հարձակման հետեւանքով սպանվել եւ վիրավորվել են թուրք զինվորներ
Չուքուրջայի շրջանի Գյուվեն լեռան վրա տեղակայված ռազմաբազայի վրա...
ՄԻԵԴ–ը որոշում է կայացրել Աբդուլլահ Օջալանի հայցի հետ կապված
Որոշման մեջ նշվել է, որ փաստաբանները որեւէ ապացույց չեն ներկայացրել...
Էրդողանը քրդերի դեմ պայքարում ապավինում է Ռուսաստանի աջակցությանը
Նա նշել է, որ Սոչիում ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ «մենք բացահայտ տեղեկացրել ենք եւ ապագայում էլ կտեղեկացնենք բոլոր շահագրգիռ կողմերին...
Թուրքիայում քրդերին համակրելու համար Գերմանիայի քաղաքացուն դատում են
Բացի այդ, նա հրապարակել է կուսակցության զինյալների լուսանկարները, պնդում է մեղադրական կողմը...
Ամենաշատ
Partner news