News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը հանդիպել է Երևանում շինարարական գործունեություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են շինարարության ընթացքում առաջացող հիմնահողերի, շինարարական թափոնների՝ ոչ հատուկ հատկացված տեղում տեղաբաշխելու հարցը։

Մասնավորապես Եղիշ Տերտերյանը նշել է, որ նորաստեղծ Տեսչական մարմնի գլխավոր սկզբունքը ոչ թե տնտեսվարողների նկատմամբ պատժիչ գործողությունների իրականացնումն է,  այլ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելով՝ բնապահպանական ոլորտներում առկա խնդիրների ամբողջական վերացումը։

Ե.Տերտերյանն ընդգծել է, որ Տեսչական մարմինը պատրաստակամ է լսել կազմակերպություններին  հուզող հարցերը, իր լիազորությունների շրջանակներում աջակցել վերջիններին՝ գործելու օրինական դաշտում։ Ղեկավարը  միևնույն ժամանակ ընդգծել է. «այն կազմակերպությունները, որոնք ի վերջո կխուսափեն գործել օրենքի սահմաններում, կենթարկվեն խիստ պատասխանատվության»։

Շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են իրենց գործունեությանը խոչընդոտող՝ շինարարության իրականացման ընթացքում առաջացած հիմնահողերի, շինարարական թափոնների տեղադրման համար նախատեսված վայրերի հեռավորության հարցերը։

Տեսչական մարմնի ղեկավարը խոստացել է բարձրացված հարցերը քննարկել քաղաքային և մարզային իշխանությունների հետ՝ գտնելու այլընտրանքային լուծումներ, որպեսզի չտուժի ոչ բնությունը, ոչ քաղաքը, ոչ էլ կազմակերպությունների գործունեությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ