News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Որպես զենք կարող է օգտագործվել ցանկացած տեսակի տնտեսական-կենցաղային նշանակության առարկա, որը կարող է մարմնական վնասվածք հասցնել։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով մեղադրողը իր ռեպլիկի ընթացքում։

«Շատ կարեւոր են գործում առկա իրեղեն ապացույցները՝ մետաղյա ձողերը, փայտյա ձողերը, դանակները, որոնք պաշտպանական կողմից քննադատության արժանացան, թե ինչպես կարելի է դրանք զենք համարել եւ դրանով զինված ապստամբություն անել։ Իմաստազուրկ եմ համարում նման հարցադրումներին պատտասխանել»,- ասաց մեղադրողը։

Մեղադրողը հայտարարեց, որ դատաքննության ընթացքում Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն պաշտպանական կողմը ներկայացնում է, թե իբր դատարանը չի թույլատրել Ժիրայր Սեֆիլյանին ցուցմունք տալ։

Մեղադրողը հավելեց, որ ամբողջովին ապացուցված է Ժիրայր Սեֆիլյանի կողմից կազմակերպված խմբի մեղավորությունը ռազմավարական նշանակություն ունեցող շենք-շինություններ զավթելու մեջ։

Նշենք, որ այսօր Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուսներին հնարավորություն տրվեց հանդես գալ պաշտպանական ճառերով, ինչից հետո դատավորը կգնա խորհրդակցական սենյակ։

Հիշեցնենք, որ մեղադրող-դատախազը Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ