News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում շնորհավորել են միմյանց վերընտրվելու առիթով եւ երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին են խոսել: Այս մասին հաղորդել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կանցլերը  չինական կառավարությանը այս տարի միջպետական ​​խորհրդակցությունների է հրավիրել Բեռլին, Չինաստանի նախագահը հրավիրել է կանցլերին այցելել Չինաստան», - ասել է նա: Երկու երկրների առաջնորդները շեշտել են Գերմանիայի եւ Չինաստանի սերտ հարաբերությունները եւ երկու երկրների միջեւ հետագա ռազմավարական գործընկերության խորացման օգտին են արտահայտվել», - ասել է Զայբերտը:

Մերկելը եւ Սի Ցզինպին նաեւ քննարկել են պողպատաձուլական արտադրության հզորությունների ավելցուկի խնդիրը եւ համաձայնել աշխատել դրա լուծման համար «քսանյակի» շրջանակներում: «Այս առումով շեշտել են առեւտրի բնագավառում սերտ միջազգային համագործակցության կարեւորությունը», - ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը:

Զրույցի մյուս թեման, ըստ նրա, ԿԺԴՀ հրթիռային եւ միջուկային ծրագիր է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ