News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մյուս երկրներին Միջազգային քրեական դատարանից հրաժարվելու կոչ է արել, քանի որ այն «վիրավորական» է, փոխանցում է Reuters-ը:

Չնայած Ֆիլիպինները ստորագրել է Հռոմի ստատուտը, որը հիմնադրել է ՄՔԴ-ն, Դուտերտեն նշել է, որ երկիրը երբեք չի եղել պայմանագրի անդամ, քանի որ օրենքի պահանջի համաձայն՝ Հռոմի ստատուտը երբեք տեղական մակարդակով չի հրապարակվել:

Դուտերտեն նշել է, որ այս տեխնիկական նրբության պատճառով ՄՔԴ-ն երբեք երկրի վրա իրավազորությամբ օժտված չի լինի «նույնիսկ միլիոն տարի հետո»:

Անցյալ ամիս ՄՔԴ դատախազը հայտարարել էր Դուտերտեի կողմից անցկացվող թմրամիջոցների դեմ արշավի շրջանակում ենթադրյալ արտադատական մահապատիժների վերաբերյալ բողոքների նախաքննություն սկսելու մասին, որոնք կարող են կապված լինել մարդկության դեմ հանցագործությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ