News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարտի 20-ին Սեուլի եւ Փհենյանի ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում կանցկացնեն Հյուսիսային Կորեա հարավկորեացի աիտիստների հնարավոր ուղեւորությունը քննարկելու համար, հայտնում է Հարավային Կորեայի ազգային միավորման գործերի նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հյուսիսկորեական կողմն առաջարկել էր Փհենյանում հարավկորեացի արտիստների խմբի ելույթների վերաբերյալ մարտի 19-ին Փհանմունչժոմում աշխատանքային շփումներ անցկացնել… Մարտի 17-ին մենք այլընտրանքային առաջարկ փոխանցեցինք մարտի 20-ին աշխատանքային շփումներ անցկացնելու մասին: Հյուսիսկորեական կողմը համաձայնել է»,- հայտնել են գերատեսչությունից:

Ինչպես փոխանցում է «Ռենհափ» գործակալությունը, սպասվում է, որ հարավկորեական համույթի ծրագրի հիմնական մասը կկազմի ժողովրդականություն վայելող երաժշտությունը: Քննարկման թեմաներ կարող են լինել համույթի անդամների թվի, ուղեւորության ժամկետի եւ երթուղու հարցերը, ինչպես նաեւ ելույթի ծրագիրը եւ անվտանգության ապահովման միջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ