News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների Պետական նավթային ընկերությունը 1,45 մլրդ դոլար արժեքով համաձայնագրեր է ստորագրել ֆրանսիական նավթային հսկա Total SA-ի հետ, փոխանցում է Reuters-ը:

Աբու Դաբիի Ազգային նավթային ընկերությունը համաձայնագրերի ստորագրման մասին հայտարարել է մարտի 18-ին: Պայմանագրերի համաձայն՝ Total-ին 20-տոկոսանոց բաժնեմաս կհատկացվի Ումմ-Շայֆի ու Նասրի կոնցեսիայում եւ 5-տոկոսանոց բաժնեմաս Ստորին Զաքումի կոնցեսիայում, նա կկատարի համապատասխանաբար 1,15 մլրդ եւ 300 մլն դոլարի ներդրումներ: Համաձայնագրերը կնքվել են 40 տարի ժամկետով:

Ստորին Զաքումում օրական արդյունահանվում է մոտ 450 հազար բարել նավթ, իսկ Ումմ-Շայֆ ու Նասր հանքավայրերում՝ մոտ 460 հազար, ինչպես նաեւ մոտ 500 մլն ստանդարտ խորանարդ ֆուտ բնական գազ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ