News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Դաղստանում ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքին հետեւող Մոսկվայից, Պետերբուրգից եւ Կազանից դիտորդների խումբը հայտարարել է բազմաթիվ լցոնումների եւ ընտրական տեղամասերում ծեծի դեպքերի մասին, փոխանցում է Meduza-ն:

Մասնավորապես, ինչպես նշված է դիտորդական խմբի թվիթերյան էջում, Մախաչկալայի տեղամաս է եկել «ըմբշամարտիկների բազմություն», որը «լցոնումներ է կատարել՝ բռնությամբ քվետուփերին մոտ չթողնելով դիտորդներին եւ նրանցից խլելով տեխնիկան»: Մի քանի տեղամասերում հարձակվել են դիտորդների վրա, այլ տեղամասերում իրենց աշխատանքին ակտիվորեն խոչընդոտել է ոստիկանությունը:

Միեւնույն ժամանակ, Դաղստանի ընտրական հանձնաժողովի նախագահ Մահոմեդ Դիբիրովը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ հանրապետությունում ընտրությունների ժամանակ խախտումների մասին ոչ մի պաշտոնական դիմում չի ստացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ