News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները կժամանեն Մեծ Բրիտանիա ռուսական նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման հետաքննությամբ զբաղվելու համար։ Անկախ փորձագետները Մեծ Բրիտանիա կժամանեն մարտի 19-ին, փոխանցում է DW-ն։

Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները կհանդիպեն ոստիկանության ծառայողների եւ Բրիտանիայի պաշտպանության նախարարության պաշտպանական գիտությունների եւ տեխնիկայի լաբորատորիայի աշխատակիցների հետ, որպեսզի քննարկեն նյարդապարալիզացնող նյութի նմուշների հավաքման գործընթացը։

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ նյութի նմուշի հավաքումից հետո այն կուղարկվի միջազգային լաբորատորիա։ Հետազոտության արդյունքները պարզ կլինեն 2 շաբաթից ոչ շուտ։

Լոնդունում նշել են նաեւ, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձաքննության դիմումն ապացուցում է Մեծ Բրիտանիայի հավատարմությունը Քիմիական զենքի արգելման կոնվենցիային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ