News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Խոսակցություններն այն մասին, որ առաջիկա տարիներին Հայաստանի բնակչությունը կարող է աճել մինչեւ 4 մլն, ուտոպա է: Նման կարծիք ունի միգրացիայի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Եգանյանը:

Մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով նախագահի ցանկության իրատեսականության մասին հարցին, Եգանյանը հայտարարեց, որ 4 մլն-ը ուտոպա է, Հայաստանն այդպիսի ժողովրդագրական ռեսուրսներ չունի: «Միգրացիան մնում է: Բայց չէ՞ որ մենք ցանկացած գնով միգրացիայի կարիք չունենք: Հիպոթետիկորեն կարող են գալ հարեւանները: Եթե Սփյուռքի հաշվին, ապա առայժմ նման միտումներ չկան: Նախ անհրաժեշտ է պահել եղածներին, հետո նոր մտածել միգրանտներին ներգրավելու մասին»,- հայտարարեց Ռուբեն Եգանյանը:

Նրա խոսքով՝ ծնելիության նվազումը շարունակվում է: «Հայաստանում ծնելիության բարձրակետը եղել է 1986 թվականին: Ծնելիության աճի որոշ կեղծ հույսեր տվեց այն, որ 80-ական թվականներին ծմնվածները սկսեցին երեխաներ ունենալ: Սակայն հետո եկան 90-ականներին ծնված երեխաները, եւ ցուցանիշը կտրուկ անկում ունեցավ: Նվազման միտումները շարունակվում են»,- պարզավբանեց Եգանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ