Վորոնեժի մարզում հայկական ավտոբուսի եւ բեռնատարի մասնակցությամբ վթարի պատճառ է դարձել ավտոբուսի հանդիպակաց գոտի դուրս գալը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է Պավլովսկի շրջանի Միացյալ հերթապահ-ենթակարգավարական ծառայության աշխատակիցը։

«Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ին Պավլովսկի շրջանում։ Mercedes մակնիշի ավտոբուսը, որը Հայաստանից Մոսկվա էր մեկնում, բախվել է Ռոստով մեկնող բեռնատարին։ Ավտոբուսը դուրս էր եկել հանդիպակաց գոտի: Զոհվել են բեռնատարի եւ ավտոբուսի վարորդները»,- նշել է գործակալության զրուզակիցը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեքշաբթի առավոտյան Մ4 «Դոն» ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին բախվել են Երեւանից Մոսկվա ընթացող ավտոբուսը եւ բեռնատարը: Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 2 մարդ, 8-ը՝ վնասվածքներ ստացել:

Հայաստանի դեսպանատունը ճշտում է Վորոնեժի մարզում տեղի ունեցած ճանապարհային պատահարի մանրամասները

ՌԴ–ում Հայաստանի դեսպանատուն՝ վթարի հետեւանքով զոհվել է Երեւան–Մոսկվա ուղեւորատար ավտոբուսի վարորդը (Ֆոտո)