News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վորոնեժի մարզում Հայաստանից ավտոբուսի եւ բեռնատարի վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 9-ի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պավլովի Կենտրոնական շրջանային հիվանդանոցի ներկայացուցիչը:

«Նրանցից 7-ը Հայաստանի քաղաքացիներ են, 8-րդը Ադիգեյից ՌԴ քաղաքացի է: Իսկ ահա իններորդին հենց նոր բերեցին, նա նույնպես Հայաստանի քաղաքացի է, ինքնուրույն է դիմել»,- ասել է հիվանդանոցի ներկայացուցիչը:

Վորոնեժի մարզի ՆԳ գլխավոր վարչության տեղեկություններով՝  ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել հանդիպակաց ուղեմաս եւ ճակատով բախվել բեռնատարին: Ոստիկանության տեղեկությոններով՝ բեռնատարի վարորդը եւ ավտոբուսի մի ուեւոր, որոնց ինքնությունը պարզվում է, մահացել են: Ավելի վաղ Միացյալ հերթապահ-ենթակարգավարական ծառայությունից հայտնել էին, որ զոհվածները փոխադրամիջոցների վարորդներն են:

Զոհվածների եւ տուժածների մասին տեղեկություններ ստանալուց հետո ոստիկանության աշխատակիցները կտեղեկացնեն նրանց հարազատներին:

«Ճշտված տեղեկություններով՝ ավտոբուսում եղել է 52 մարդ, որոնցից 10-ը տուժել են»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ մյուս ուսեւորներին տեղավորել են  ավտոկայանին կից հյուրանոցում: Հիմա որոշվում են ժամանակվոր տեղավորման կետի կազմակերպման եւ մարդկանց նշանակման վայր հասցնելու հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ