News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ մինչեւ օրս անհայտ է, թե ինչի հիման վրա է 2008 թվականի մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը Բաղրամյան 26-ում հայտարարել, թե այդ օրը ցուցարարները մեքենայի հետեւից կրակում էին զինվորների վրա եւ թաքնվում: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշեց նախագծի հեղինակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, լսումների ժամանակ դատախազության ներկայացուցիչը անարձագանք է թողել այդ հայտարարությունը:

«Այս հայտարարությունից հետո մենք դիմեցինք գլխավոր դատախազին, որպեսզի նա Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու եւ այս կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նախաձեռնությամբ հանդես գա: Գլխավոր դատախազությունը մեր միջնորդությունը մերժեց, իսկ նախկին գլխավոր դատախազ, ներկայումս ԱԺ պետաիրավական  հարցերի հանձնաժողովի նախագահ  Գեւորգ Կոստանյանը  հայտարարեց, թե նախաքննության մարմնի ձեռքի տակ կան Քոչարյանի ասածները հիմնավորող տեսանյութեր: Ուզում եմ պաշտոնապես մարտահրավեր նետել Կոստանյանի հայտարարությանը եւ պնդել, որ սա ստահոդ հայտարարություն է : Չկա նման տեսագրություն եւ չի կարող լինել: Եթե կա նման տեսագրություն, գլխավոր դատախազությունը թող հրապարակի այն: Նման տեսագրության գոյության անհնարինությունը փաստել է նաեւ Սամվել Նիկոյանը»,-հայտարարեց Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Հայկական ժամանակ» թերթի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությանը, նշել էր. «Նախագահը, եթե անում է հայտարարություն, ուրեմն ինքը հիմք է ընդունում կոնկրետ տեսաձայնագրություններ: Ես ասել եմ, որ բոլոր տեսաձայնագրությունները, որոնց մասին ընդհանրապես խոսվում է, որի հիման վրա հայտարարություններ են արվում, դրանք գտնվել եւ գտնվում են նախաքննության մարմնի տրամադրության տակ: Հետեւաբար, եթե մի հետեւություն արվում է տեսաձայնագրության հիման վրա, այդ հետեւությունը կարող է անել նախաքննության մարմինը առանց այդ տեսագրությունը դիտած տարբեր մարդկանց հարցաքննելու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ