News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 21-ին կդադարեցվի Երեւանի Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանների մի շարք փողոցների ջրամատակարարումը:

Ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ժամը 11:00-17։00-ը ջուր չի լինի Մ.Հերացու, Օստրովսկու, Ռոստոմի, Աղյուսագործների, Ծատուրյան փողոցների, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի, Քրիստափորի փող. 2-րդ նրբանցքի, Չարենցի փող. 1-ին նրբանցքի, Սարի Թաղի 1-10 շարքերի, Որմնադիրների փողոցի՝ իր նրբանցքներով, Սասունցի Դավթի փող․ 70/1, 70/2, 70/3, Ծխախոտագործների փող. 50-180, Խորենացու փող. 168-240, Քրիստափորի փող. 10-90, Աբովյան փող. 54, 58 հասցեներում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ