News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իսրայելը գաղտնազերծել է այն տեղեկությունը, որ 10,5 տարի առաջ իր ավիացիան Սիրիայում ռմբակոծել է միջուկային ռեակտորը, որի շինարարությունն ավարտական փուլում էր, նշված է բանակի մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործողությունն անցկացվել է 2007 թվականի սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը՝ հաստատելով տեղեկությունները, որոնք մինչեւ հիմա արտասահմանյան լրատվամիջոցներում շրջանառվում էին, սակայն երբեք իսրայելցիների կողմից հրապարակայնորեն չէին մեկնաբանվում:

«Սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Իսրայելի ՌՕՈՒ-ն Սիրիայի Դեր Զոր նահանգում՝ Դամասկոսից 280 մղոն հյուսիս-արեւելք ոչնչացրել է շինարարության ավարտական փուլում գտնվող միջուկային օբյեկտ: Չորս F-16 օդանավեր վերացրել են ոչ միայն Իսրայելի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար ատոմային սպառնալիքը»,- նշում են զինվորականները:

Նրանք տեսանյութ են հրապարակել, որում պատկերված է թիրախի խոցման պահը՝ քառակուսաձեւ մեծ շենք, ինչպես նաեւ լուսանկարներ, որոնցում երեւում է, որ ամայի վայրում տեղակայված կառույցը օդից հասցված հարվածով ավերակների է վերածված: Մյուս լուսանկարներում գործողությանը մասնակցած օդաչուներն են եւ նրանց մարտական օդանավերը՝ F-15 եւ F-16 կործանիչները:

«Ռազմական հետախուզությունը համարեց, որ միջուկային օբյեկտը վերականգնման ենթակա չէ: Քաի որ Իսրայելի պաշտպանական բանակը պատրաստվում էր պատասխան գործողությունների, որոշվեց, որ տեղեկությունը դեռեւս չպետք է հրապարակայնացվի»,- հայտարարել են զինվորականները:

Ժամանակին Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ հարվածել են դատարկ տեղամասի, որը պատկանում էր գյուղատնտեսության զարգացման միջարաբական գիտական միավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ