News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ մարտի 21-ին, հրաժարվել է տեսակետ հայտնել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի  վերաբերյալ:

«Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ եւ դրանից հետո լրագրողները փորձեցին դատավճռի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Արման Թաթոյանից, սակայն, վերջինս հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ:

«Ես առաջիկայում ներկայացնելու եմ տարեկան հաղորդում, որին նվիրվծ ասուլիսի ժամանակ պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին»,- ասաց օմբուդսմենը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամսվա ազատազրկման: Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով անցնող Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Սեֆիլյանի պաշտպանները հայտարարել են, որ սա քաղաքական հաշվեհարդար է

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Երևանում կայանալիք համազգային հանրահավաքին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տեղեկացնում է, որ մասնակցելու է մայիսի...
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի...
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Ամենաշատ