News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչ, Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն այսօր Ազգային Ժողովում լրագողների հետ զրույցում անդրադարձել է փաստաբան Վահե Գրիգորյանի հրապարակմանը, որի համաձայն՝ ՄԻԵԴ-ի հարցադրմանն ի պատասխան՝ Կոստանյանը նշել է, որ Մարտի 1-ին ոստիկանության կողմից ուժի կիրառումը «բացարձակ անհրաժեշտ» է եղել: Նշենք, որ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ում փաստաբան Վահե Գրիգորյանը հրապարակել է այն փաստաթուղթը, որի ներքո Գեւորգ Կոստանյանի ստորագրությունն է:

Կոստանյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, թե այդ «բացարձակ անհրաժեշտ»-ը չի վերաբերում 10 զոհերին:

«Երբ Եվրոպական դատարանը գործը վարույթ է ընդունում, առաջադրում է որոշակի հարցեր կողմերին, կառավարությանը եւ դիմումատուին: Մարտի 1-ի գործի դեպքում եւս կառավարությանն ուղղել է մի շարք հարցեր: Փաստաբանի կողմից հրապարակվել է կառավարության առարկության 55 էջից առաջինն ու վերջին էջերը:  Առաջին էջում դատարանն է հարց տալիս հետեւյալ բովանդակությամբ. «Արդյո՞ք  Մարտի 1-ի իրադարձություների ընթացքում ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ: Ընդ որում՝ բացարձակ անհրաժեշտ ձեւակերպումը չակերտում են օգտագործել: Եվրոպական դատարանի հարցադրումն է էդպիսին: Արդյո՞ք ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ եւ արդյո՞ք առաջացրել է 2-րդ հոդվածով իրավունքի խախտում, թե՝ ոչ: Դա կոնվենցիայի կանոն է, որ ֆիզիկական ուժը, որը պետական ծառայողի կողմից կիառում էքաղաքացու նկատմամաբ, պետք լինի համաչափ, իրավաչափ եւ բացարձակ անհրաժեշտ»,- մեկնաբանել է նախկին գլխավոր դատախազը:

Կոստանյանը շեշտել է, որ կառավարությունն առարկությունների 55 էջում հիմնավորել է, որ ոստիկանության կողմից բացարձակ անհրաժեշտ է եղել, որովհետեւ դա ուղղված էր հասարակական կարգի պահպանմանը:

«Ինչ վերաբերում է մահվանը, որը ես եմ ստորագրել: Այո, 55 էջի մեջ առանձին-առանձին բոլոր մահվան հանգամանքներին անդրադարձել ենք ու փաստել, որ մահվան փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործով քննությունը շարունակվում է եւ արվում են գործողություններ, որոնք կներկայացնենք ըստ հաջորդականության»,- նշել է նախկին գլխավոր դատախազը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ