News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կառավարությունը մարտի 22-ի նիստում հաստատել է 6.57 հեկտար տարածքով բնակելի համալիրի շինարարության սոցիալ–ներդրումային ծրագիրը, որը տեղակայված կլինի Մոնթե Մելքոնյան փողոցի վրա։ Որոշման նախագիծը ներկայացրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ 

Նա նշել է, որ ծրագիրը կիրականացնի «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը։ 457.3 մլն դրամ կադաստրային արժեքով տարածքը կօտարվի հօգուտ «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման»՝ «Վերածնունդ» երիտասարդական ավանը կառուցելու նպատակով։

Քաղաքապետը պարզաբանել է, որ «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունն իրականացնում է բնակարանային ապահովման սոցիալական ծրագրեր, որոնց շրջանակներում Երեւանում կառուցվում են բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներ։ Բնակարանները տարբեր ոլորտի մասնագետներին վաճառվում են շուկայական գներից ցածր։

«Ըստ հիմնավորման, ներկայումս, հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկը եւ շուրջ 1200 երիտասարդ ընտանիքների կողմից ներկայացված դիմումները, որոշվել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը եւ մատչելի պայմաններով բնակարան ձեռքբերելու հնարավորություն ընձեռնել բոլոր կարիքավոր դիմումատուներին»,–նշել է Մարգարյանը։ 

Բնակելի համալիրը ներառում է շուրջ 1000 բնակարան, կանաչ գոտի, մանկապարտեզ, կենցաղային ծառայությունների եւ հանրային նշանակության գոտիներ։ Նախագծի ընդհանուր ներդրումային արժեքը կազմել է շուրջ 52 մլրդ դրամ, իրականացման ժամկետը 40 ամիս է (2018 թվականի ապրիլի 1-ից 2021 թվականի հուլիսի 1–ը)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ