News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փարիզի Էյֆելյան աշտարակը կարող է փոխել գույնը: Վերանորոգումից հետո այն կարող է ստանալ բնօրինակ կարմիր գույնը: Ըստ Գուստավ Էյֆելի գաղափարի՝ նման երանգը պետք է թաքցներ ժանգի առաջացումը, հաղորդում է Newsru- ն:

Աշտարակը մի քանի անգամ ներկել են, գրում է The Daily Mail- ը, օրինակ, 1907-ին՝ դեղնաշագանակագույն, իսկ 1954-ին՝ կարմրագորշագույն երանգով, որը քաղաքային իշխանությունների կարծիքով, ավելի ներդաշնակ էր հարակից շենքերի հետ:

Այժմ քաղաքային խորհուրդը հաստատել է, որ առաջիկա վերանորոգման ընթացքում աշտարակը ծածկվելու է ներկով: Ամեն տարի այն այցելում է ավելի քան 6 միլիոն զբոսաշրջիկ, եւ ֆրանսիական մայրաքաղաքի հիմնական ճարտարապետական տեսարժան վայրը արագորեն կորցնում է իր փայլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ