News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է վենեսուելական արժույթ բոլիվարի դենոմինացիայի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես որոշել եմ ներկայիս փողից հանել 3 զրոները, ներկայումս շրջանառության մեջ գտնվող թղթադրամները փոխարինել նորերով, որպեսզի երաշխավորենք երկրի տնտեսական կայունությունը»,- տեղական հեռուստատեսության եթերում հայտարարե լ է Մադուրոն:

Մադուրոն ցուցադրել է նոր փողերի նմուշները, որոնք կմտնեն հունիսի 4-ից: Երկար ընդմիջումից հետո Վենեսուելայում մետաղադրամներ կհայտնվեն: Հունիսից շրջանառության մեջ կլինեն 50 սենտավո եւ 1 բոլիվար մետաղադրամները, ինչպես նաեւ 2, 5, 10, 20, 50 եւ 100 բոլիվար թղթադրամները: Թղթադրամների այսպիսի լրակազմ կար նաեւ վերջին դենոմինացիայից հետո, սակայն իրականում վերջին շրջանում այդ փողը գրեթե չէր օգտագործվում՝ ամբողջական արժեզրկման պատճառով, եւ մարդիկ անցել էին բանկային քարտերի օգտագործմանը:

Շրջանառության մեջ են դրվում նաեւ երկրի ազգային հերոս Ֆրանսիսկո դե Միրանդայի պատկերով 200 բոլիվար եւ մեկ այլ ազգային հերոս Սիմոն Բոլիվարի պատկերով 500 բոլիվար թղթադրամները:

Վենեսուելայում տնտեսական ծանր վիճակը բերել է մեծագույն ինֆլյացիայի: Հիմա դոլարի փոխարժեքը «սեւ» շուկայում անցնում է 231 հազար բոլիվարից, սակայն DICOM համակարգում պաշտոնական փոխարժեքը կազմում է գրեթե 44 հազար: Ըստ որում երկրում չի բավականացնում կանխիկ փողը, իսկ իշխանությունները միայն մի քանի օր առաջ են շրջանառության մեջ դրել առայժմ ամենախոշոր 100 հազար բոլիվար թղթադրամը, որը «սեւ» շուկայի փոխարժեքով արժե 0,5 դոլարից պակաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ