News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել դաշնային կառավարության ծախսերի մասին օրինագծին, չնայած նրան, որ սպառնում էր  չանել այդ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝:

Նրա խոսքով՝ նա որոշել է անվտանգության նկատառումներից ելնելով ստորագրել բյուջեն: «Այս փաստաթղթում շատ բան կա, որից ես դժգոհ եմ», - ասել է նախագահը: «Ես երբեք նման բյուջեի նախագիծ այլեւս չեմ ստորագրի», - զգուշացրել է նա, հաղոդում է Reuters-ը:

Ավելի վաղ Twitter-ում նա գրել էր, որ կարող է օգտագործել վետոյի իրավունքը` մերժելով ԱՄՆ Սենատի կողմից ուրբաթ առավոտյան հաստատված դաշնային բյուջեի նախագիծը:

Սպիտակ տան ղեկավարի դժգոհությունը առաջացրել էր փաստաթղթում 1.3 տրիլիոն դոլար արժողությամբ կետի բացակայությունը, որը վերաբերում է ԱՄՆ-ում մանկական տարիքում հայտնված անօրինական ներգաղթյալների ապագային եւ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ