News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ծագումնաբաններն հետազոտել են Ատակամայի մումիային եւ պարզել, որ այն բազմաթիվ գենետիկական շեղումներով նորածնի կմախք է, հաղորդում է Genome Research-ը:

Դարասկզբին կոնաձեւ գլխով փոքրիկ մումիային հայտնաբերելուց հետո  բազմաթիվ վարկածներ հայտնվեցին՝ ձեւափոխված մարդկային սաղմ, մարդանման պրիմատ եւ անգամ այլմոլորակային:

Մումիան գտնվել է 2003-ին, Ատակամա անապատում՝ չիլիական լքված Լա Նոիա քաղաքում:

Գտնված կմախքի երկարությունը մոտ 12 սանտիմետր էր, նա ուներ տասը զույգ կողեր, սովորական մարդու 12 զույգի փոխարեն եւ խիստ դեֆորմացված երկարավուն գանգ.

Սկանավորումը ցույց է տվել, որ դատելով ոսկորների զարգացումից, մումիան պատկանում է 6-8 տարեկան երեխային:

Պարզվել է, որ երեխան հավանաբար Չիլիից է: Նա գենետիկորեն նման էր եվրոպացիներին, Արեւելյան Ասիայի ժողովուրդներին եւ Անդերի բնիկներին: Մումիայի գենոմում գիտնականները երկու X քրոմոսոմ են գտել, այսինքն երեխան աղջիկ է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ