News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանի Պաշտպանության նախարարությունը Հարավչինական ծովում վիճահարույց կղզիների մոտ ամերիկյան USS Mustin էսմինեցի հայտնվելուց հետո ԱՄՆ-ին մեղադրել է ինքնիշխանության խախտման եւ անվտանգության խաթարման համար:

Պեկինն այդ քայլը «քաղաքական եւ ռազմական լուրջ սադրանք» է անվանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Չինաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը պաշտպանում է Հարավչինական ծովում նավագնացության ազատությունը, սակայն չի թույլատրի սադրանքները` դրանց հոգ տանելու պատրվակով: Պեկինը Վաշինգթոնին կոչ է արել հարգել Չինաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ