News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Մարուքյան, ԱԺ պատգամավորների ամերիկյան այցի առնչությամբ ասվում է, որ պարոն Միլզը Հայաստանին հրաժեշտ տալուց առաջ Ձեզ եւ Արփինե Հովհաննիսյանին ինքնահաստատման քարտ-բլանշ տվեց: «Ես լիրիկական զեղումներով չեմ զբաղվում. Միացյալ Նահանգներում շատ լավ հանդիպումներ ենք ունեցել, շատ լավ աշխատել ենք»: Ի՞նչ էիք անում այդքան երկար․ պատգամավորական պատվիրակությունը եկել էր, Դուք` ոչ։ Խուսափո՞ւմ էիք «Ելքում» ընթացող փողոցային պայքարի քննարկումներից։

Ի դեպ, Հայաստանում կատակում էին անգամ, որ Հրանուշ Հակոբյանն էր սկսել անհանգստանալ ու «կանչում» էր` Էդմո՜ն, արի տուն։ «Չգիտեմ, թե ինչու էր անհանգստացած տիկին Հակոբյանը, եւ ով էր ասում` Էդմոն, արի տուն. երեւի ամենաշատը երեխաներս եւ կինս էին ուզում, որ տուն գայի, բայց, ամեն դեպքում, ես այնտեղ էի անհատական ծրագրով։

Օվկիանոսը կտրել-հասնել Ամերիկա՝ հեշտ չէ, եւ եթե գնացել ես, գոնե պետք է կարողանաս գործ անել, եթե ծրագիր ունես։ Ես ծրագրել էի ելույթով հանդես գալ Կարնեգի հիմնադրամում, «Ատլանտիկ կոնսուլսում», որից հետո կարեւոր հանդիպումներ եմ ունեցել մի շարք միջազգային կազմակերպություններում»: Ի՞նչ տվեց դա հայոց հայրենիքին ու «Ելքին»: «Տվեց նոր կապեր, նոր թարմացումներ, նոր գաղափարներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ