News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հրապարակվել է Եկատերինբուրգի ամենաբարձր կառույցի՝ հեռուստաաշտարակի պայթեցման տեսանյութը, որի կառուցումն այդպես էլ ավարտին չէր հասցվել, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»։ Կադրերում երեւում են, թե ինչպես են պայթեցնում հեռուստաաշտարակը, որից հետո այն ընկնում եւ ավերվում է։ Կառույցի բարձրությունը կազմում էր 200 մետր։ 

Հեռուստաաշտարակի շինարարությունը սկսվել է 1983 թվականին, Մարտի 8 փողոցում։ Դրա բարձրությունը պետք է լիներ 361 մ։ 1991 թվականին շինարարությունը դադարեցվել էր ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշտարակի պայթեցման հակառակորդները բարձրացել են կառույցի վրա եւ պահանջել այդ հարցով հանրաքվե անցկացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ