News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ի մայրաքաղաքում մարտի 24-ին զենքի վաճառքի սահմանափակումների կապակցությամբ ակցիա է տեղի ունենում: «Երթ՝ մեր կյանքերի համար» ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ բացի Վաշինգթոնից, երկրի տարբեր մասերում նախատեսվում է ավելի քան 800 բողոքի ակցիա, հաղորդում է DW-ն:

Նախօրեին Գլխավոր դատախազը եւ Միացյալ Նահանգների Արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը ներկայացրեցին օրինագիծ, որն արգելում է կիսաավտոմատ զենքերը հագեցնել այնպիսի մեխանիզմներով, որոնք բարձրացնում են դրանց կրակելու արագությունը: Նոր միջոցը կարեւոր քայլ է զենքի կիրառման սպառնալիքի նվազեցման ուղղությամբ, կարծում է նախարարը: ԱՄՆ նախագահն իր Twitter-ի ուղերձում նույնպես խոստացել է արգելել նման սարքերը:

Associated Press-NORC- հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնի անցկացրած հարցման համաձայն՝ ամերիկացիների 69 տոկոսը կարծում է, որ զենքի տիրապետումը կարգավորող օրենքները պետք է խստացվեն: 2016 թվականի հոկտեմբերին օրենսդրության խստացման օգտին արտահայտվել է 65 տոկոսը, իսկ 2013-ի հոկտեմբերին՝ հարցվածների 55 տոկոսը:

ԱՄՆ-ից բացի, ակցիաները տեղի են ունենում այլ երկրներում: Այսպիսով, Ավստրալիայում մոտ հարյուր աշակերտներ եւ նրանց ընտանիքի անդամները հավաքվել են  Սիդնեյի Հայդ պարկում: Ակցիայի մասնակիցները հարգել են փետրվարի 14-ին Ֆլորիդայի հարավային շրջանի միջնակարգ դպրոցում կրակոցների արդյունքում զոհվածների հիշատակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ