News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով 17 մարդ անհետ կորել է, հայտնել է շրջանի արտակարգ ծառայություններում աղբյուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

«Անհայտ է մնում 17 մարդու ճակատագիրը, որոնք կորել են հրդեհի ժամանակ»,- գործակալությանն ասել է աղբյուրը:

Տեղի բնակիչներից մեկն ասել է, որ կինոթատրոնում կնոջ հետ դիտում էր «Խաղաօվկիանոսյան սահման 2» ֆիլմը, երբ գանձապահը «հարգարժան հյուրեր…» բառերով հայտնել է հրդեհի մասին: «Այս կենտրոնում հրդեհի ոչ մի ազդարարում չի եղել»,- նշել է ականատեսը:

Առեւտրի կենտրոնում գտնված մի կին ՌԵՆ ԹՎ-ին պատմել է, որ առեւտրի կենտրոնում հրդեհի իրազեկման համակարգը չի գործել, չնայած շենքում ուժգին ծխահարում կար: Նա պատմել է, որ երեխայի հետ կինոթատրոնի դահլիճում ֆիլմ էր դիտում, երբ դահլիճ է վազել մի կին եւ բղավել, որ շենքում հրդեհ է բռնկվել:

ՌԵՆ ԹՎ-ն նշել է, որ առեւտրի կետրոնի այցելուները, որոնք եղել են շենքի մարզադահլիճներում, փողոց են դուրս եկել՝ չհասցնելով հագնվել: Դրանից զատ, հեռուստաալիքի տեղեկություններով՝  տարհանման ժամանակ մարդկանց հրմշտոց է առաջացել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվել են 3 երեխա եւ մեկ կին, 30 մարդու հոսպիտալացրել են:

Կեմերովոյում առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մեկ կին եւ երեք երեխա է մահացել 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ