News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԵՄ երկրների պահվածքը Սկրիպալի գործում կապել է Բրեքսիթի հետ: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջին, փոխանցում է «Գազետա»-ն:

«Երբ Լոնդոնը դուրս գա ԵՄ-ից, նրան պարտականություններով  այլեւս որեւէ բան չի կապի արտաքին քաղաքականության շրջանակներում: Կցանկանա՝ կսկսի մտերմանալու խաղը,  կցանկանա՝ կհեռվանա: Իսկ ահա ԵՄ-ում մնացած երկրներն այդպես էլ կապված կմնան ժամանակին բրիտանացիների կողմից պարտադրված հակառուսական սոլիդարությանը: Մեկը՝ նրանց բոլորին եւ բոլորը՝ մեկի տակ. սա է Լոնդոնի կողմից Բրյուսելին նվիրած նոր կարգախոսը»,- մասնավորապես նշել է Զախարովան:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր 60 ռուս դիվանագետների արտաքսման մասին: Ֆրանսիան եւ Գերմանիան նույնպես հայտարարեցին, որ հետ կուղարկեն ռուս դիվանագետներին: Լեհաստանը, Ուկրաինան, Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան, մարտի 26-ին հայտարարեցին նմանօրինակ քայլերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ