News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ Արմավիրի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 2017թ. հոկտեմբերի 30-ին պատանդառության եւ մանկապարտեզի աշխատակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ դատախազությունից:

2017թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 16-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն մտել է Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա տեղակայված «Մանուշակ» մանկապարտեզի վարչական շենք, կրտսեր 1-ին խմբի երեխաների համար նախատեսված ննջասենյակ եւ կնոջը՝ մանկապարտեզի աշխատակից Լիլիթ Հովհաննիսյանին, որի հետ բաժանվելուց հետո գտնվում էր լարված հարաբերությունների մեջ, հայտնել, որ ցանկանում է առանձնազրույց ունենալ նրա հետ` պահանջելով դուրս գալ մանկապարտեզից: Լիլիթ Հովհաննիսյանը հրաժարվել է առանձնազրույց ունենալ ամուսնու հետ, ինչից հետո վերջինս բաճկոնի տակից հանել է իր մոտ ապօրինի կերպով պահվող եւ սառը զենք հանդիսացող գործարանային եղանակով պատրաստված որսորդական դանակը եւ, բռնելով Լիլիթ Հովհաննիսյանի մազերից` քարշ է տվել մանկապարտեզի շինության մուտքի դռան մոտ` ցանկանալով նրան դուրս բերել շենքից: Լիլիթ Հովհաննիսյանը կառչել է մուտքի դռնից ներս տեղակայված աստիճանների ճաղավանդակներին եւ դիմադրել, որի ընթացքում Արգամ Հովիկյանը ձեռքին եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել կնոջ դեմքին եւ կրծքավանդակին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս: Այդ պահին նրանց է մոտեցել Լիլիթ Հովհաննիսյանի տատը՝ նույն մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանը՝ փորձելով օգնություն ցույց տալ թոռանը: Ա. Հ.-ն, Ռոզա Վարդանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ փորձել է սպանել վերջինիս` իր մոտ գտնվող դանակով դանակով հարվածելով նրա պարանոցի հատվածին: Սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել, քանի որ հարվածելու պահին Ռոզա Վարդանյանը հետ է քաշվել, որի արդյունքում հարվածն ամբողջ ուժգնությամբ տեղի չի ունեցել: Մակերեսորեն վնասվել է Ռոզա Վարդանյանի պարանոցն ու ձախ ականջը: Երբ Լիլիթ Հովհաննիսյանն ազատվել է Ա. Հ.-ից ու դիմել է փախուստի, վերջինս մանկապարտեզի ննջասենյակում պատանդ է վերցրել նույն մանկապարտեզի ակնհայտ անչափահաս սաներից մեկին եւ իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ պահել նրան՝ վերջինիս ազատելու համար իրավապահ մարմինների աշխատակիցներից պահանջելով հանդիպում կազմակերպել կնոջ հետ: Սակայն իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում, Ա. Հ.-ն վնասազերծվել է եւ ձերբակալվել: Նույն օրը, 2017թ. հոկտեմբերի 30-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով: Իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցությամբ 2017թ. նոյեմբերի 1-ին Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 34 եւ 104-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2018թ. մարտի 21-ին քրեական գործով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, որը հաստատելուց հետո ՀՀ Արմավիրի մարզի դատախազի տեղակալի կողմից այն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ