News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ Բաքվի կողմից հնարավոր սադրանքների ֆոնին ավելանում է շփման գծում լարվածության ավելացման վտանգը։ Այս մասին մարտի 27-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը։  

Նրա խոսքով, Ադրբեջանն այդ շրջանում կարող է չափազանց անկանխատեսելի վարքագիծ դրսեւորել եւ այդ պատճառով, հայկական կողմը պետք է զգոն լինի։ «Մենք չպետք է թույլ տանք, որ մեզ ներքաշեն սադրանքի մեջ, չպետք է տրվենք սադրանքին, քանի որ կիրակի Սուրբ Զատիկն է, եւ մենք գիտենք, որ Ադրբեջանը փորձելու է սադրանքի գնալ հենց այդ տոնական օրերին»,–պարզաբանել է Պողոսյանը։ 

Միաժամանակ, քաղաքագետի խոսքով, շուտով կլրանա ապրիլյան պատերազմի երկրորդ տարին, եւ Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել այդ օրը «իր փայլուն ռազմական հաղթանակի» օր ներկայացնելու համար։ Հետեւաբար, Բաքուն փորձելու է այդ օրն օգտագործել քարոզչության տեսանկյունից, իսկ Իլհամ Ալիեւը ցուցադրելու է իր նախագահության օրոք ադրբեջանական բանակի ձեռքբերումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ