News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ucom ընկերությունը 2018 թվականին հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հասույթի ավելացում է ակնկալում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Նրա խոսքով, հեռահաղորդակցության ծառայությունների շուկան Հայաստանում 3 տարի շարունակ անկում է ապրել ծառայությունների ծավալի փոփոխությունների պատճառով, սակայն 2017 թվականին նկատվել է այդ տեմպի կրճատում։

«Կարծում եմ, որ 2018 թվականին կորը վեր կբարձրանա, քանի որ նույնը տեղի է ունեցել այլ երկրներում՝ ԱՄՆ–ում եւ Եվրոպայի երկրներում, շուկայի «սմարթֆոնացման» հետ շուկան անկում է ապրել, ապա հասույթի կորը ավելացել է»,–նշել է ընկերության գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ Հայաստանում այդ գործընթացը դանդաղ է ընթացել, այդ պատճառով էլ անկումը ձգձգվել է»,–նշել է նա։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով (ՀՀ ԱՎԾ)՝  2017 թվականի հունվար-սեպտեմբերին հեռահաղորդակցության ոլորտի օպերատորների բջջային կապից ստացված շահույթը կազմել է 46.7 մլրդ դրամ, այս ցուցանիշը 2016թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 24.5 տոկոսով պակաս է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը. ԲՏԱ նախարար
Միջոցառման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում…
«Դիջիթեյնի» հիմնադիր Վարդգես Վարդանյանը՝ iGaming ոլորտի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում
Այդ պահից սկսած՝ «Դիջիթեյնը» մեծ աճ է գրանցել և աչքի է ընկել պրոդուկտների իր լայն տեսականիով...
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ