News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

25 երկրներ արդեն արտաքսել են ռուսաստանցի դիվանագետներին՝ «Անգլիայում նախկին ռուսական լրտեսի եւ նրա դստեր թունավորման գործին Մոսկվայի մեղսակցության» կապակցությամբ։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հաղորդում է Reuters-ը։

«Ես ողջունում եմ միջազգային աջակցությունը, որ մենք ստացել ենք»,- ասել է Մեյը եւ հավելել. «Դա վերաբերում է ոչ միայն Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը։ Կարծում եմ՝ դա կապված է համապատասխան երկրների ազգային անվտանգության շահերի հետ»։

Նա նկատել է, թե դեռ աշխատանք պետք է տանել օտարերկրյա գործընկերների հետ՝ «Ռուսաստանի մարտահրավերին «երկարաժամկետ պատասխանի» հասնելու համար։

Նշենք, որ Լոնդոնը մեղադրել է Մոսկվային Սկրիպալների թունավորման մեջ։ Մեծ Բրիտանիան արտաքսել է 23 դիվանագետների, դադարեցրել երկկողմ շփումները։ Ի նշան համերաշխության դիվանագետների են արտաքսել ԱՄՆ-ը, Կանադան, ԵՄ տասնյակ երկրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ