News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 28-ին, շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սոնա Հովհաննիսյանին ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք եւ ստեղծագործական նորանոր նվաճումներ:

Հանրապետության նախագահը գնահատելի է համարել Սոնա Հովհաննիսյանի ավանդը հայ երաժշտարվեստի զարգացման եւ հանրահռչակման գործում՝ ընդգծելով, որ նրա հիմնադրած եւ ղեկավարած «Հովեր» երգչախմբի՝ Հայաստանում եւ արտերկրում ունեցած հաջողությունները խոսում են Սոնա Հովհաննիսյանի մասնագիտական բարձր հատկանիշների եւ ազգային արվեստին նվիրվածության մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ