News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի տեսլականը միջին եկամտով դիվերսիֆիկացված տնտեսություն դառնալն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արժույթի միջազգային հիմնադրամի ախատակազմը՝ Հայաստան կատարած այցելության արդյունքներով:

Հաղորդագրությունում ասվում է.

«Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աշխատակազմի թիմը` Հոսեյն Սամիի ղեկավարությամբ, մարտի 14-28-իընթացքում այցելեց Երեւան՝ Հայաստանի հետ ԱՄՀ հնարավոր նոր ծրագրի շուրջ նախնական քննարկումներ անցկացնելու նպատակով:

Այցի ավարտին Հոսեյն Սամիին հրապարակեց հետեւյալ հայտարարությունը.

«Աշխատակազմի թիմը ողջունում է համապարփակ բարեփոխումների օրակարգ իրականացնելու կառավարության մտադրությունը, որին օժանդակում է 2017-22 թթ. զարգացման ծրագիրը: Օրակարգը համապատասխանաբար նպատակադրում է ավելի բարձր եւ ավելի ներառական աճի խթանումը: ԱՄՀ-ի օժանդակությամբ հնարավոր նոր ծրագիրը կօգնի կառավարությանը՝ իրագործելու միջին եկամտով դիվերսիֆիկացված տնտեսություն դառնալու Հայաստանի տեսլականը:

Մենք արդյունավետ քննարկումներ անցկացրեցինք 2018 թ. մնացած ժամանակահատվածում եւ միջնաժամկետ հեռանկարում քաղաքականությունների եւ գործողությունների վերաբերյալ: Լավ առաջընթաց է գրանցվել բարեփոխումների առաջնահերթությունները եւ քաղաքականությունները բնորոշելու ուղղությամբ՝ մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային կայունության պահպանման համար: Քննարկումները կշարունակվեն առաջիկա ամիսներին:

Այցի ընթացքում թիմը հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի եւ միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ: Թիմը շնորհակալություն է հայտնում իշխանություններին՝ համագործակցության եւ հյուրրընկալության համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ