News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սիրիական Արեւելյան Գուտան գրեթե ամբողջությամբ ազատված է ահաբեկիչներից, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մենք ակնհայտ պատճառներով հատուկ ուշադրություն ենք դարձնում Սիրիայի հումանիտար իրավիճակի վրա: Արեւելյան Գուտայում ավարտված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում սիրիական մայրաքաղաքի այս արվարձանը գրեթե ամբողջովին ազատված է  ահաբեկչական եւ ծայրահեղական տարրերից», - ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի հետ բանակցություններից հետո ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Արեւելյան Գուտայի մոտ 90 տոկոսն անցել է կառավարական զորքերի հսկողության ներքո: «Այժմ զինյալների մեծ մասը տարհանվել է, խաղաղ կյանքը վերականգնվում է, Արեւելյան Գուտայի մոտ 90 տոկոսը անցել է կառավարական ուժերի վերահսկողության ներքո: Տեղահանված անձանց մարդասիրական օգնության տրամադրումը չափազանց կարեւոր է: Հուսով ենք, որ ՄԱԿ-ը ահաբեկիչների բռնաճնշման ենթարկված տարածքների բնակիչներին կաջակցի, որպեսզի խաղաղ բնակիչները հնարավորինս շուտ վերադառնան իրենց տները», - ասել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ