Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում այսօր՝ ապրիլի 2-ին, տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  ԱԻն մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների եւ օպերատիվ խմբերը:

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, դեռեւս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում գործող «Բուրգեր Քինգ» օբյեկտում:

Այս պահին դեպքի վայր են ժամանել Երեւանի 1-03 շտապօգնության մեծ թվով բրիգադներ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պայթյունի հետեւանքով կան վիրավորներ: