Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգում» տեղի ունեցած պայթյունից նախնական տվյալներով 9 քաղաքացի է տուժել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ԱԻն մամուլի ծառայությունից:
Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 9 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում տեղի է ունեցել պայթյուն: