News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստանն» իր «ճանապարհային քարտեզն» ունի, առաջարկներ է ներկայացրել, սակայն չի հաջողվել «Ելք» դաշինքի գործընկերների հետ ընդհանուր հայտարարի գալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ԱԺ խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը:

Ըստ որում՝ նա նշեց, որ երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ավարտի իր ակցիաները՝ ուղղված վարչապետի պաշտոնում Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր նշանակման դեմ, իրենք վերստին կհավաքվեն միասին քննարկելու հետագա գործողությունները եւ միասնական քաղաքական դաշինքի շրջանակում աշխատանքը: ««Ելք» դաշինքում որոշակի տարաձայնություններ կան, ինչն, իմ կարծիքով, միանգամայն բնական է ժողովրդավարական միավորման համար, քանի որ մեզ մոտ դիկտատուրա չկա, եւ որեւէ մեկի կարծիքը չի պարտադրվում»,- պարզաբանեց Գորգիսյանը:

Նա միաժամանակ նշեց, որ 3 կուսակցությունների հետագա համատեղ գործողությունները մեկ դաշինքի շրջանակում մեծապես կախված կլինեն իրադարձությունների ներկայիս զարգացումից, եւ սա նույնպես պետք է քննարկել առաջիկա հանդիպմանը: «Քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» սկսել է ինքնուրույն գործողություններ իրականացնել, մենք հիմա չենք կարող ինչ-որ բան քննարկել միասնական քաղաքական դաշինքի ձեւաչափում: Բայց երբ այս բոլոր գործողություններն ավարտվեն՝ անկախ դրանց ելքից, մենք կհանդիպենք, կքննարկենք մեր հետագա քայլերը եւ դրանց ապագա ձեւաչափը»,- հավելեց պատգամավորը:

Ի պատասխան հարցին՝ արդյոք տեսնո՞ւմ է տարաձայնությունների պատճառով դաշինքում պառակտման որոշակի սպառնալիք, դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղարը ընդունեց, որ հիմա որոշակի իրադրություն է ստեղծվել, եւ իրենք ստիպված են լրացուցիչ աշխատանք կատարել՝ ուղղված ապագայում դաշինքի միասնության պահպանմանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր դաշինքում պառակտումն առաջացավ այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը նաեւ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավարն է, որոշեց բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպել՝ ուղղված ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում գոծող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության հնարավոր առաջադրման դեմ: Այս նախաձեռնությանը չեն աջակցել դաշինքի մեջ մտնող մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը»:

Միեւնույն ժամանակ, դեռեւս պաշտոնապես բաց է մնում հարցը, թե արդյոք գործող նախագահ Սերժ Սարգսյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում, թե՞ վարչապետ կմնա Կարեն Կարապետյանը, ինչպես 2017 թվականի նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր Հանրապետական կուսակցությունը: Ապրիլի 9-ին Արմեն Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, որը միայն ներկայացուցչական գործառույթներ ունի, կսկսվի կառավարության կազմավորման գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնությունը  ՆԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում...
«Դուք «յաշմա» չեք», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին». «Հայաքվեի» ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են. «Մի խախտեք մայր օրենքը», «ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը»...
Ներքին զորքերը  փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը...
«Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Ամենաշատ