News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: 

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ նախարար Տոնոյանը բարձր գնահատեց հայ-ռուսական համագործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում՝ որպես սերտ համագործակցության ձեռքբերում նշելով դեսպանի պաշտոնավարման օրոք Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծումը եւ ակտիվ գործունեությունը: «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը մեծ դերակատարում ունի աղետների ռիսկի նվազեցման գործընթացում ոչ միայն Հայաստանի տարածքում, այլեւ՝ տարածաշրջանային մակարդակով»,-ընդգծեց ԱԻ նախարարը:

Արձագանքելով դեսպան Վոլինկինը շնորհակալություն հայտնեց կառուցողական համագործակցության համար եւ վստահություն հայտնեց, որ այն շարունակվելու եւ ընդլայնվելու է:

Կողմերը քննարկեցին նաեւ սեյսմոլոգիայի, գեոֆիզիկայի, հիդրոօդերեւութաբանության եւ կլիմայի փոփոխության բնագավառում համագործակցության շարունակականության ապահովման հնարավորությունները, ինչպես նաեւ՝ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության եւ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի, Հայաստանում տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության վարչության համատեղ ուսումնավարժությունների եւ աղետներին արձագանքման պլանների իրագործումը:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը ռուսական կողմին հրավիրեց մասնակցելու այս տարի դեկտեմբերի 5-ից 7-ը մեր երկրում «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որոնց շրջանակում իրականցվելու են՝ միջազգային համաժողով, համապետական վարժանք եւ Դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Ամենաշատ