News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանի Թքիբուլի քաղաքի Մինդելիի անվան ածխի հանքահորում վեց մարդ է զոհվել, եւս երեքն էլ տուժել են, հաղորդում է երկրի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։ 

«Նախնական տվյալներով՝ հանքահորի թունելներից մեկում պատի դեֆորմացիայի հետեւանքով տեղի է ունեցել առաստաղի փլուզում»,–հայտնել են գերատեսչությունում։ 

6 զոհերի թվում ամենաերիտասարդը 26 տարեկան է եղել, իսկ ամենատարեցը՝ 59 տարեկան։ Մյուս երեքը հոսպիտալացվել են։ 

Միջադեպի առիթով հետաքննություն է սկսվել «Լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության կանոնները խախտելը, որը հանգեցրել է մահվան կամ այլ ծանր հետեւանքների» հոդվածով, որը սահմանում է ազատության սահմանափակում մինչեւ 5 տարի կամ ազատազրկում 2-5 տարի ժամկետով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ