News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 15
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կաշառք ստանալու համար մեղադրյալի աթոռին հայտնված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ գումարի պահանջով քաղաքացիական հայցերի շարան է սկսվել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Բարսեղյանի դեմ մի քանի տասնյակ միլիոն դրամի հայց են ներկայացրել քաղաքացիներ, նաեւ առեւտրային բանկերը: Օրինակ` «Արդշինբանկ ՓԲԸ»-ն, դիմելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Բարսեղյանից պահանջում է գանձել 8 միլիոն 218 հազար 991.30 դրամ: Այդ գործը քննել է դատավոր Սերոբ Մանուկյանը եւ բավարարել հայցը:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նախկին դատավորի փաստաբան Վարդուհի Էլբակյանին, որն էլ ասաց.  «Գիտեմ, որ ֆինանսական խնդիրներ կային, որքանով գիտեմ` վճարվել է, բայց ես քաղաքացիական հայցերով չեմ զբաղվում եւ ձեռնպահ կմնան այդ հարցերին պատասխանելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել